Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սրճարանի փոխարեն` ստորգետնյա թանգարան

Սրճարանի փոխարեն` ստորգետնյա թանգարան
03.03.2014 | 17:08

Հասարակական դժգոհությունների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել են Գառնու տաճարի մոտակայքում կառուցվող սրճարանի շինաշխատանքները: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջիկներին, հյուրերին սպասարկելու պարագան կարևոր է, բայց պարսպից ներս` հնավայրի տարածքում, որևէ բան չպետք է արվի: Անդրադառնալով թանգարան կառուցելու առաջարկներին, նշեց, որ թանգարանն ավելի լուրջ կառույց է, բայց հուշարձանն ունի պահպանման իր գոտին. «Չգիտեմ էլ՝ պեղումներ արվե՞լ են մինչև վերջ, թե՞ ոչ, բոլոր դեպքերում, Գառնու բերդի տարածքում որևէ շինություն չպետք լինի: Այն պետք է կառուցվի հարակից տարածքում»:

Գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` փոխկապակցված են տարածքից վիշապների տեղափոխումը՝ տարածքը դատարկելու նպատակով, կամրջի խայտառակ շինարարությունը, որը կատարվեց ժողովրդից գաղտնի: «Հիմա էլ շարունակվում է Հայաստանի ամենահաճախելի վայրի այլանդակումը: Վաղը, մյուս օրը հուշարձանների ցանկից Գառնու տաճարը կհանեն, կասեն՝ չի եղել: Խորհուրդ եմ տալիս բաղնիքը քանդել և տեղում հարսանյաց սրահ սարքել»,- վրդովվեց գրողը: Նկատեց, որ սրճարանի փոխարեն լավ կլիներ ստորգետնյա թանգարանի մասին մտածեին, որ պետք է կառուցվեր հնագետների տան տարածքում և որևէ կերպ չէր խաթարում պատմամշակութային միջավայրը:
Գառնու տաճարի մոտակայքում ամառային սրճարանի կառուցել-չկառուցելու հարցը դեռևս առկախ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ